Հունիսմեկյան անկրկնելի օր Պեպսի ընկերությունում

34308276_599690943732785_2575601757522493440_n

Որպես նախաբան ասեմ, որ հայրս արդեն երկու ամիս է, ինչ աշխատում է ՊԵՊՍԻ ընկերությունում, որպես արտարդրության աշխատակից: Մի քանի օր առաջ ասել էր, որ հունիսի 1- ին ինձ համար անակնկալ ունի: Այդ օրվանից սկսած օրեր և ժամեր էի հաշվում, մինչև եկավ երկար սպասված հունիսի 1- ը…Այսօր հունիսի 1- ն է… Առավոտյան իմացա, որ գնալու ենք ՊԵՊՍԻ ընկերություն: Ուրախությանս չափ ու սահման չկար, նախ նրա համար, որ արտադրություն եմ տեսնելու, և հետո նրա համար, որ լիքը գազով հյութ եմ խմելու (անկեղծ ասած ես գազով հյութեր շատ եմ սիրում ՝ մանավանդ ՊԵՊՍԻ- ի ապրանքանիշը): Հայրիկիս հետ ուղևորվեցինք ՊԵՊՍԻ ընկերություն: Հենց սկզբից անակնկալներով լի էր: Կազմակերպիչները շատ լավ էին պատրաստվել: Միջոցառումը բացօթյա էր ՝ ֆուրշետային սեղաններով, DJ- ի ներկայությամբ և անսահմանափակ ,,պեպսի,,- ներով:

Ահա այն ամենը, ինչ պետք էր իսկական տոնի համար: Միջոցառման ամենասկզբում ՝ տնօրենի խոսքի ժամանակ, իմացա, որ այսօր նաև ՊԵՊՍԻ ընկերության հիմնադրման 7- ամյակն է: Իսկ ես կարդացել էի, որ հիմնադրման օրվանից մինչ այսօր, ՊԵՊՍԻ- ն իր լոգոն փոխել է մի քանի անգամ, ու կարծում եմ գործող լոգոն ամենաարդիական ու պրակտիկն է: 

Միջոցառման նախաբանը ավարտելուց հետո, մենք ուղևորվեցինք դեպի արտադրամասեր: Շատ հետաքրքիր էր արտադրության ողջ պրոցեսը ՝ անձամբ տեսնելով `

Արտադրությունը իմ աչքերով դիտեք տեսանյութում `

Ընկերության մասին հետաքրքիր փաստերը կարդացեք  Ռոզա Խաչատրյանի բլոգում։

Նյութի հեղինակ՝ Ռոզա Խաչատրյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s