«Լրագրողական ակումբ» շուրջտարյա նախագիծ

logoԼրագրական ակումբը խումբ է տարատարիք սովորողների, ովքեր սիրում են ընթերցել, քննարկել ընթերցածը, քննադատորեն մոտենալ մեդիային, տիրապետել գրագետ հաղորդակցվելու, նյութ գրելու տեխնիկական հմտություններին,  լինել համարձակ իրենց մտքերով, ասելիքով, ցանկանում են ձեռք բերել մեդիագրագիտության անհրաժեշտ գիտելիքներ, լինել տեղեկացված ու կողմնորոշվել տեղեկատվական հոսքերի ժամանակակից աշխարհում։

 Ժամանակակից հասարակության (որը ընդունված է անվանել «մեդիա հասարակություն», «տեղեկատվական-ցանցային հասարակություն» և այլն) մեջ լայն իմաստով մեդիան շատ կարևոր է աշխարհի մասին գիտելիքներ ձեռք բերելու, հասարակության մեջ ապրելու մեր փորձառության համար, ուստի օգտակար և հետաքրքիր կլինի ինչ-որ կերպ հասկանալ, թե ինչպես են ՏՄ-ը իմաստալից դառնում մեզ համար՝ չմոռանալով, որ այսօր էլ  տեղեկությունն ամենաթանկարժեք կապիտալն է:

Մեդիալրագրություն ընտրությամբ դասաժամի աշխատանքային անհատական պլան։

Լրագրական ակումբը սկսել է գործել 2016-2017 ուստարում, մայիսի 10-ից։ Այն կգործի նաև 2017-2018 ուստարում՝ որպես սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունք։   Նախատեսում է Մեդիալրագրություն դասընթացի առկա հավաք շաբաթվա ընթացքում երկու օր (4 ժամ տևողությամբ) և առցանց քննարկումներ՝ առանձին նախագծերի դեպքում:

Լրագրական ակումբը ենթադրում է՝  մեդիալրագրության դասընթացներ, քննարկումներ, հանդիպումներ մեդիաոլորտի մասնագետների, ներկայացուցիչների հետ, ճամփորդական-համագործակցային նախագծեր, սեմինարներ, հետազոտական աշխատանքներ, մեդիամարտ խաղերի, հոլովակների ստեղծում, հեղինակային ռադիոթողարկումների, հաղորդումների, ռեպորտաժների ստեղծում՝ համաձայն սովորողների ցանկության, նախասիրությունների, ընթացիկ լուսաբանումներ, կինոդիտում-քննարկումներ, ինչպես նաև բացօթյա քննարկումներ, ճամփորդություններ, արշավներ և այլն:

Ակումբային դասերի նպատակը, խնդիրները

  • Ուսումնասիրել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը
  • Ինչո՞վ է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից
  • Ի՞նչ հիմնական հասկացություններ կան, ի՞նչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները
  • Տեքստի հետ աշխատելու նրբություններ՝ տեքստի գրագետ կառուցում, տեխնիկա, տեքստերի վերլուծություն
  • Հնարավորություն տալ ձեռք բերելու ռադիոեթերի խոսքի վարպետություն,
    Տիրապետել ռադիոլրագրության  մոնտաժի հիմունքներին
  • Բացատրել վարելու վարպետության, հաղորդավարական իմիջի առանձնահատկությունները, խոսքի մշակույթը, տեխնիկան
  • Աշխատանք տեսախցիկի, միկրոֆոնի հետ։

Դասընթացի կազմակերպումը 

  • Ընտրել տարիքային պահանջներին բավարարող մատչելի գրականություն, առաջարկել, հասանելի դարձնել սովորողին, նպաստել նյութերի յուրացման գործընթացին
  • Կազմակերպել բաց դաս-հանդիպումներ, սեմինարներ ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կրթահամալիրից դուրս
  • Առաջարկել հետազոտական աշխատանքների, հեղինակային նախագծերի թեմաներ, հնարավորություն տալ սովորողին պրակտիկ աշխատանքի հիման վրա ձեռք բերելու տեսական գիտելիքներ։
  • Ակումբի անդամին հնարավորություն  տալ անկաշկանդ ինքնարտահայտվելու, սեփական դիրքորոշում-տեսակետները ներկայացնելու, համադրելու և հակադրելու իր գիտելիքները, լսելու այլոց կարծիքները:
  • Խրախուսել սովորողների անհատական, հեղինակային նախաձեռնությունները:

Լրագրական ակումբի գործունեության արդյունքում սովորողները հարստացնում են մեդիագրագիտության գիտելիքները տեսական-գործնական աշխատանքների միջոցով,  գրում են հետազոտական աշխատանքներ, պատրաստում հեղինակային հաղորդում-հոլովակ-գովազդներ, ռադիոհաղորդումներ,  մասնակցում կրթահամալիրից դուրս անցկացվող սեմինարների, համագործակցային նախագծերի՝ ձեռք բերելով նոր, պրակտիկ գիտելիքներ, հաստատելով ծանոթություններ մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ:

Համագործակցային նախագծեր

Լրագրողների ակումբը կշարունակի համագործակցային նախագծային աշխատանքը  ՀՀ ռադիոյի,  «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի հետ։ Նախատեսվում է համագործակցել նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ։
Լրագրական ակումբի հաշվետու նյութերը ներկայացվում են  Լրագրականակումբի բլոգում,    Ֆեյսբուքյան էջում։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s