Ակումբային վարպետության դասեր ճամբարում

photo14Մայիսի 29-31

Գովազդ և հաղորդակցության մշակույթ- ներկայացնում է ուսուցիչը

  • Գովազդային հոլովակի ժանրը
  • Գովազդի պատմական նախահիմքը
  • Գովազդային պատկերի մակարդակներ-պրեզենտացիա
  • Մեդիայից ըտրված կոնկրետ գովազդների վերլուծություն

Խմբային աշխատանք- ուսումնասիրում և ներկայացնում են սովորողները

Թեմատիկ ուղղվածություն՝ Գովազդը՝ հեռուստաեթերում, թերթ-ամսագրերում և փողոցներում

Ներկայացման ձևաչափ՝ պրեզենտացիա

Արդյունքում պետք է ունենանք հեռուստաեթերի, թերթ-ամսագրերի և փողոցների գովազդների ուսումնասիրություններ

Լրացուցիչ գրականություն՝ Հոդված 1 , Հոդված 2:

Հարցեր անհատական հետազոտական  աշխատանքի համար

  • Ի՞նչ նկար է օգտագործված, ինչո՞ւ
  • Կա՞ արդյոք առաջնորդող/խմբագրական, ինչի՞ մասին է
  • Ինչպիսի՞ն է էջի ընդհանուր ձեւավորումը
  • Ո՞ր էջին են, որքանո՞վ են աչքի ընկնում, գույն/չափ
  • Ի՞նչ տեքստ է օգտագործվում գովազդում, կա՞ն համոզող բառեր
  • Ի՞նչ պատկեր/լուսանկար/գրաֆիկա է օգտագործված
  • Ինչո՞վ ու ինչպե՞ս է ազդում գովազդը, ունի՞ թաքնված իմաստ։
  • Կա՞ օգտագործված խնդիր-լուծում ժանրը․ ինչպիսի՞ տեքստ է օգտագործված

Օրվա տպավորիչ կադրերը իմ օբյեկտիվից․ տնային աշխատանք

  • Յուրաքանչյուր սովորող օրվա ընթացքում պատրաստում է փոքր ֆոտոռեպորտաժներ տրված թեմաներով: Ֆոտոշարքը կամ ֆոտոռեպորտաժը կարող է բաղկացած լինել 5-7 նկարից եւ պետք է հնարավորինս ընդգրկուն ներկայացնի թեման` դեմքեր, հույզեր, ընդհանուր կադրեր, որոնցում երեւում է ընդհանուր իրավիճակը, մանրամասներ, գործողություններ…
  • Խումբ 1 — Դաս- մի քանի լուսանկարների շարքով ցույց տալ որեւէ դասի ընթացք:
  • Խումբ 2 — Ճաշարանում- ցույց տալ` ինչպես է աշակերտը որեւէ բան գնում ճաշարանում եւ համտեսում:
  • Խումբ 3- Դասամիջոց – ցույց տալ միջանցքում տիրող իրարանցումը:
  • Խումբ 4 — Կանգառում – ցույց տալ` ինչպես են մարդիկ սպասում տրանսպորտի, ինչպես են երթուղայինները կուտակվում կանգառում:
  • Խումբ 5-  Ֆիզկուլտուրայի դաս –ցույց տալ դասի ընթացքը, մարզումներ, խաղեր:

 

Անհատական հետազոտական աշխատանքներ

Ավանդական մեդիա․ Տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ

Մակդոնալդացում

Գլոբալացում․ մշակութային գլոբալացում

Ենթամշակույթներ

Ամենատարօրինակ գովազդային պաստառների ուսումնասիրություն

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s