«Մեդիագրագիտություն նոն-ստոպ» հունիսյան բաց մեդիա ճամբարի նախագիծ

logo«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում են շուրջտարյա ճամբարներ, որոնք առանձնանում են բովանդակին հետաքրքիր ձևաչափով, տարատարիք խմբերին հարմար արդյունավետ լուծումներով, ոչ ստանդարտ, բաց միջավայրային հաթակով։
Շուտով կմեկնարկի հունիսյան ուսումնական բաց ճամբարը, որը նախապես ամրագրվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցում և կարգավորվում ըստ այդ օրացույցի։
Հունիսյան ճամբարին Մեդիալրագրություն ընտրությամբ խումբը նախաձեռնել է «Մեդիագրագիտություն նոն-սթոփ» նախագիծը, որը ներկայացվում է առաջարկի տեսքով։
Ստորև ներկայացվում է ճամբարի ընդհանուր նկարագիրը, ձևաչափը, կազմակերպման հնարավոր փուլերը:
 
Մեդիադպրոց ճամբարի անցկացման ժամանակացույց՝ մայիսի 29- հունիսի 20

Մեդիադպրոց ճամբարի նպատակ, բնութագիր
Ժամանակակից հասարակության (որը ընդունված է անվանել «մեդիա հասարակություն», «տեղեկատվական-ցանցային հասարակություն» և այլն) մեջ լայն իմաստով մեդիան շատ կարևոր է աշխարհի մասին գիտելիքներ ձեռք բերելու, տարածելու, հասարակության մեջ ապրելու մեր փորձառության համար, ուստի օգտակար և հետաքրքիր կլինի ինչ-որ կերպ հասկանալ, թե ինչպես են տեղեկատվամիջոցները (մեդիան) իմաստալից դառնում մեզ համար: Իսկ մեդիայից ճիշտ օգտվելու, ասել է թե՝ մեդիագրագետ լինելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ և հմտություններ, քանի որ նոր ժամանակներում մարդն այլևս մեդիասպառող է, իսկ տեղեկությունը ինչպես հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր ամենաթանկարժեք կապիտալն է, 21-րդ դարի թթվածինը:
Ճամբարի հիմնական նպատակն է մեդիագրագիտությունը կրթության մեջ ներդնելն ու թեմայի շուրջ իրազեկությունը բարձրացնելը։ Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքն ու տեղեկատվությունը հասկանալու, վերլուծելու, ստուգելու, մեդիայից օգտվելու կարողությունն է: Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-մեդիադպրոցը լիուլի ընձեռում է հնարավորությունը՝ ճամբարային նախագծի ձևաչափով ստեղծելու իրական կրթական և պրակտիկ գիտելիքների, հմտությունների համալիր: Նշեմ, որ մեդիագրագիտությունը կարևորելով և առաջնահերթ ուղղություն դիտարկելով, այդ ուղղությամբ մի շարք նախագծեր ու հետաքրքիր նախաձեռնություններ է իրականացնում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Դպրոցական ճամբարային սույն նախագիծը առաջարկվում է հետևյալ մրցութային նախագծի շրջանակում։
Մասնակիցների մասին
 
  • Մասնակցել կարող են կրթահամալիրի լրատվամիջոցների ներկայացուցիչ սովորողները, այլ սովորողներ, նաև հանրապետության տարբեր մարզերի դպրոցներից, ովքեր հետաքրքրվում են մեդիալրագրությամբ, ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել, ծանոթանալ նոր ուսումնական միջավայրին։
  • Ճամբարային նախագծի մասին տեղեկույթ-հայտարարությունը տարածվում է համացանցով, կայքերով։ Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել ճամբարին, նախապես հայտագրվում են, ներկայացնում մասնակցության նպատակը, առաջարկ-անելիքները։ Հայտերի ընդունումից հետո քննարկվում, հստակեցվում է մասնակիցների վերջնական ցանկը, կոնկրետ անելիքները։
  • Նախագծի հաստատումից հետո նախատեսվում է առաջին՝  հայտագրման փուլը՝ ապրիլի 25- մայիսի 10:  Մասնակիցների վերջնական ցանկը պետք է հաստատվի ոչ ուշ, քան մայիսի 25-ը։

Ճամբարի բանախոսներ, սեմինարավարներ՝  մեդիաոլորտի ներկայացուցիչներ՝ լրագրողներ,  խմբագիրներ, լուսանկարիչներ, մեդիահետազոտողներ, ինչպես նաև դասախոսներ, ուսուցիչներ, գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 
 

Ճամբարային գործունեությանը կարող են ներառվել ընտրության այլ խմբեր՝

  • Կինո-ֆոտո խումբ
  • Անիմացիայի խումբ
  • ՏՏ խումբ
  • Թուրքերենի, ֆրանսերենի, իսպաներենի, անգլերենի խմբեր։
 
Մեդիադպրոց ճամբարի արդյունքում մասնակիցները հարստացնում են մեդիագրագիտության գիտելիքները տեսական-գործնական աշխատանքների միջոցով, գրում են հետազոտական աշխատանքներ, կատարում թարգմանություններ, պատրաստում հեղինակային հաղորդում-հոլովակ-գովազդներ, ռադիոհաղորդումներ,  մասնակցում կրթահամալիրից դուրս անցկացվող սեմինարների, համագործակցային նախագծերի՝ ձեռք բերելով նոր, պրակտիկ գիտելիքներ, հաստատելով ծանոթություններ մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ: Կատարվող աշխատանքները, լուսաբանող նյութերը կհրապարակվեն սովորողների և դասավանդողների, մասնակիցների բլոգներում, դպրոցի կայքում, ենթակայքերում։
 
 
 Ճամբարայի օրակարգի նախնական բովանդակային ուղղություններ
 
 
Թեմա՝  «Նոր մեդիա․ այլընտրանքային մեդիա, ավանդական լրատվամիջոցներ» 
Վարպետության բաց դասը վարում է 
 
 
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
  • Կրթահամալիրի լրատվամիջոցների (ամսագրերի, ռադիոների) գործունեության ուսումնասիրություն
  • Տպագիր մամուլի և օնլայն մամուլի առանձնահատկությունները հայաստանյան թերթերի, ամսագրերի, պարբերականների օրինակով
  • Արտասհմանյան ամսագրերը և դրանց բերած արժեքները․ որքանո՞վ է գլոբալ մշակույթը տեղայնացված։

 

Թեմա՝  «Պատկերը և մեդիան» 
Վարպետության բաց դասը վարում է հեռուստահաղորդավար, լրագրող Զոհրաբ Հարոյանը
 
 
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
 
  • Հոլովակի բաղադրիչները՝ ձայն, կադր, երաժշտություն, տեքստ
  • Կադրի տեսակները, կադրային մտածողություն
  • Ռադիոռեպորտաժի կառուցվածքը, բաղադրիչները
  • Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ
  • Վերջում սովորողները ստեղծում են ուսուցողական հեղինակային հաղորդումներ, գովազդներ։

 

Թեմա՝  «Գովազդ և հասարակություն» 
 
 
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
  • Գովազդների դերը, կառուցման տեխնիկան
  • Գովազդի կառուցման հնրաքները, ասելիքը, տեսակները
  •  Ինչպե՞ս են սոցիալական և այլ թվային ցանցերը օգտագործվում հանրային կապերում (PR)։

 

Թեմա՝  «Ինչպե՞ս խուսափել մեդիա մանիպուլյացիայից» 

Վարպետության դասը վարում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ  Գեղամ Վարդանյանը։
 
 
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
  • Նորությունների ստուգումը որևէ լրատվամիջոցի օրինակով
  • Հարցեր, որոնք կօգնեն տարբերակել վստահելի լրատվամիջոցը
  • Ինչպե՞ս ապակոդավորել մեդիա մեսիջները
  • Մեդիամարտ խաղերի դերն ու արդյունավետությունը մեդիագրագիտության գիտելիքների տարածման հարցում։

 

Թեմա՝  «PR հաղորդակցություն, իմիջի տեսակները » 

Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
  • Գովազդ, գովազդային տեխնոլոգիաներ, մեթոդներ․ Էլեկտրոնային գովազդ
  • PR-ի տեսակները ըստ գործունեության ոլորտի (PR և բիզնեսը, պետական և քաղաքական PR)
  • Բիզնես իմիջ․իմիջի տեսակները։
 

Թեմա՝  «Քննադատական մոտեցում մեդիային» 

 
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
  • Մեդիայի ազատությունն ու սահմանները․ խոսքի ազատություն
  • Քննադատական մոտեցում մեդիային
  • Գրագետ հարցազրույցի տեխնիկան, կառուցման հնարքները
  • Ուսուցողական ֆիլմերի դիտում-քննարկում։

 

Թեմա՝  «Հայ գրողները՝ լրագրող» 

Վարպետության դասը վարում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայոց լեզվի դասավանդող Հասմիկ Ղազարյանը և գրականագետ Հովիկ Չարխչյանը։
 
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
  • Գրիգոր Զոհրապը՝  գրող-լրագող, պատգամավոր
  • Ակսել Բակունցը՝ գրող-լրագրող
  • Հրանտ Մաթևոսյանը՝  արձակագիր, կինոսցենարիստ, լրագրող

 

Թեմա՝  «Համացանցի որոնողական համակարգերը, կայքերի շտեմարաններ, պորտալներ»  

Վարպետության դասը վարում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՏՏ հոլդինգի հիմնադիր, դասավանդող Հերմինե Անտոնյանը

  • Google-ում տեղեկատվության որոնման եղանակները
  • Բլոգ․ բլոգոսֆերայի աճող ազդեցությունը հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների վրա
  • Մոնտաժային գործիքների, ծրագրերի կիրառում լրագրության մեջ։
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s