Հավաքից հավաք․ Լրագրողների ակումբ

logo

Հեղինակային մանկավարժության հեղինակի ամենամյա մայիսյան 13-րդ հավաքին ներկայացնում եմ Լրագրողների ակումբի 2017-2018 թթ․ ուստարվա աշխատանքների ամփոփումը։ Շարունակել կարդալ

«Գիտազրույց» — Հրաչյա Աճառյան

«Գիտազրույց»  հաղորդաշարի երրորդ թողարկումը նվիրված է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան օրվան։

«Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք է. քանի դեռ երկրի երեսին ապրում է գեթ մեկ հայ, կհիշվի մեծատաղանդ լեզվաբան Հրաչյա Աճառյանը»:

Հաղորդաշարի նախագիծն՝ այստեղ։

Հաղորդաշարի աշխատանքային խումբ

  1. Հաղորդավարներ՝ Մարիա Ավետիսյան, Նունե Հովհաննիսյան
  2. Թղթակից՝ Աննա Հարությունյան
  3. Հաղորդման հյուր՝  դասավանդող Լիլիթ Մադոյան
  4. Օպերատոր՝ Նազենի Սանոյան
  5. Մոնտաժող՝ Սամվել Հարությունյան։

Հանդիպում «Նոր Հառաջ» թերթի խմբագիր` Ժիրայր Չոլաքյանի հետ — հատված

Հունիսի 6-ին կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի «Հարթակ» ակումբում հյուրընկալվել էր  ֆրանսահայ մամուլի  «Նոր Հառաջ» թերթի գլխավոր խմբագիր`Ժիրայր Չոլաքյանը։

Հանդիպման նախագծին ծանոթացեք Թատրոնի ուսումնական բլոգում։

Դիտեք փոքրիկ հատված հանդիպումից՝

Շարունակել կարդալ

Պաշտպանված և իրազեկ երեխա- ֆոտոռեպորտաժ

Ֆոտոռեպորտաժ այն մասին, թե ինչպես անցավ ճամբարային հունիսմեկյան օրը Լրագրողների ակումբի ջոկատում։ Դժվար թե կյանքը այդքան գույն ու բույր ունենար առանց երեխաների, ովքեր իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են։ Ինչպես Դոստոևսկին է ասում․ «Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը»։

Շարունակել կարդալ

Պաշտպանված երեխա մեդիայում-ասուլիս

Հունիսմեկյան ճամբարային մեր օրը Լրագրողների ակումբում կարևորվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ լրագրողներ Գեղամ Վարդանյանի և Լուսինե Գրիգորյանի հետ ասուլիս-հանդիպումով։ Ասուլիսը հրավիրվեց «Պաշտպանված և իրազեկ երեխա» նախագծի և  «Մեդիագրագիտություն նոնստոպ» հունիսյան բաց մեդիա ճամբարի նախագծի  շրջանակում։ Երեխայի տոնը նշում ենք երեխային, իր որոշումներն ու մոտեցումները, տեսակը կարևորելով, նրա՝ որպես անհատի, որոշումների հետ հաշվի նստելով, ինչպես միշտ։ Մեր դերն է օգնել երեխային իրազեկ և պաշտպանված լինել նաև տեղեկատվական հարթակում, լինել գրագետ մեդիա սպառող, մեդիագրագետ և շարունակ բացահայտել իր կարողություններն ու օժտվածությունը։

Շարունակել կարդալ